ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Իրաքում թուրք զինծառայողների տեղակայումը սխալ է

Իրաքում թուրք զինծառայողների տեղակայումը սխալ է
06.12.2015 | 20:33

Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը սխալ է որակել Իրաքի տարածք թուրք զինծառայողներ մտցնելը՝ հաղորդում է ISNA իրանական գործակալությունը: Դիվանագետի խոսքով՝ երկրները, որ ցանկանում են օգնել Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում, պետք է դիմեն Իրաքի կառավարությանը:
Իրաքի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի դեսպանին և պաշտոնական բողոք է հայտնել Իրաքի տարածքում թուրք զինծառայողներ տեղակայելու կապակցությամբ:

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ